Կոնգոյում էբոլայով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 282-ի
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա վիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 282-ի: Այս մասին է վկայում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության առողջապահության նախարարության տարածած նոր հաշվետվությունը։
Ինչպես նշված է փաստաթղթում, բռնկումը շարունակում է հիմնականում տարածվել Իտուրիի նահանգում, որին բաժին է ընկնում հաստատված 282 դեպքերից 264-ը։ Հյուսիսային Կիվուի նահանգում գրանցվել է 15 հաստատված դեպք, ևս երեք դեպք է հայտնաբերվել Հարավային Կիվուի նահանգում։
Հաշվետվության համաձայն՝ մահացել է 42 մարդ, 238-ը բուժում է ստանում: Բացի այդ արձանագրվել է ապաքինման երկու դեպք։
ԿԴՀ իշխանություններն էբոլա տենդի բռնկման մասին հայտարարել են մայիսի 15-ին։ Հիվանդության հարուցիչ է դարձել Բունդիբուգյո վիրուսը, որն առաջին անգամ հայտնաբերվել է 2007 թվականին Ուգանդայում։
Ավելի վաղ հաղորդվել է, որ երկրում գրանցվել է վարակման ավելի քան 1000 ենթադրյալ դեպք և մոտավորապես 240 ենթադրյալ մահ։ Բռնկումը տարածվել է նաև հարևան Ուգանդայում, որտեղ հայտնաբերվել է վարակման ինը դեպք և գրանցվել է մեկ մահ:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից