Հայաստանը ռուսական գազին այլընտրանք չունի․ Օվերչուկ
Հայաստանը ռուսական գազին այլընտրանք չունի, իսկ շուկայական գներով գազի մատակարարման դեպքում երկրում կարող է ստեղծվել բարդ իրավիճակ, «Վեստի» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Մենք լավ գիտակցում ենք գազի շուկայում տիրող իրավիճակը։ Այնտեղ երբեք չի լինի ռուսական գազից բացի այլ գազ»,-ասել է Օվերչուկը՝ հավելելով, որ հիմնական հարցն այն է, թե որտեղից է Հայաստանը ստանալու ռուսական գազը և որ միջնորդին է վճարելու դրա համար։
ՌԴ փոխվարչապետի խոսքով՝ շուկայական պայմաններում գազի մատակարարումը Հայաստանի համար կարող է լուրջ դժվարություններ առաջացնել։ «Իրավիճակը Հայաստանում շատ դժվար կլինի։ Եվ մենք դա չենք ուզում»,-նշել է նա։
Օվերչուկը նաև ընդգծել է, որ Եվրոպան շարունակում է ստանալ ռուսական գազ և առաջարկել է ուշադրություն դարձնել գործող գազատարներին։ «Պարզապես պետք է նայել քարտեզին և ներկայումս գործող խողովակաշարերին։ Այդ դեպքում անմիջապես պարզ կդառնա, թե որտեղից են ստանալու իրենց ռուսական գազը»,-ասել է նա։
Միաժամանակ ռուս պաշտոնյան նշել է, որ գազի գնի վրա կազդեն արտահանման մաքսատուրքերը, շուկայական գնագոյացումը և միջնորդների շահույթը։ «Պետք է հաշվի առնել 30 տոկոս արտահանման մաքսատուրքը, շուկայական գինը, ինչպես նաև այն, որ միջնորդները ևս կցանկանան ստանալ իրենց բաժին շահույթը»,-ընդգծել է Օվերչուկը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից