Լուկաս Սելարայանը կարողացել է ինքնուրույն հեռանալ խաղադաշտից
Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լուկաս Սելարայանի ինքնազգացողությունը կտրուկ վատթարացել է Արգենտինայի գավաթի խաղարկության հերթական հանդիպման ժամանակ:
Օրեր առաջ «Բելգրանոն» մրցաշարի 1/16 եզրափակչի արտագնա խաղում ուժերն է չափել «Խիմնասիա ի Էսգրիմայի» հետ: Թիմի ավագը փոխարինման է դուրս եկել 66-րդ րոպեին, սակայն կարճ ժամանակ անց ինքնակառավարման կորստի պատճառով ստիպված է եղել լքել խաղադաշտը: Թեև դաշտ է մտել շտապօգնության մեքենան, ֆուտբոլիստը կարողացել է ինքնուրույն հեռանալ, և հոսպիտալացման կարիք չի առաջացել:
Ավելի ուշ պարզվել է, որ միջադեպի պատճառը հիպոգլիկեմիան էր՝ արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կտրուկ նվազումը: Նման խնդիր Սելարայանն ունեցել է նաև նախորդ տարի, ինչի պատճառով նույնիսկ կորցրել էր գիտակցությունը։ «Արյանս մեջ շաքարի մակարդակը շատ ցածր էր։ Ցավում եմ, որովհետև խաղադաշտում տեղի ունեցածը մեծ անհանգստություն պատճառեց ընտանիքիս և երկրպագուներին։ Հիմա վերադառնում եմ թիմ, և այս շաբաթ կրկին անհրաժեշտ բժշկական հետազոտություններ կանցնեմ»,- նշել է Սելարայանը լրագրողների հետ զրույցում:
Արտագնա հանդիպումն ավարտվել է «Բելգրանոյի» հաղթանակով. թիմը 1/8 եզրափակչի ուղեգիրը նվաճել է հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից