Փաշինյանը վստահորեն առաջատար է Հայաստանում նախընտրական հարցումներում. Breavis
Համաձայն նոր հարցման՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը կարող է ստանալ զգալի խորհրդարանական մեծամասնություն։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանն ուժեղացնում է իր արշավը Երևանի արևմտամետ շրջադարձի դեմ՝ նախազգուշացնելով «ուկրաինական սցենարի» մասին։ Այդ մասին գրում է Euronews-ը:
Ըստ աղբյուրի՝ Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունից առաջ Breavis ընկերության անցկացրած վերջին հարցումը ցույց է տալիս, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կարող է ստանալ կողմնորոշված ընտրողների ձայների շուրջ 65 տոկոսը, ինչը խոստանում է նրան համոզիչ հաղթանակ և զգալի մեծամասնություն ապագա խորհրդարանում։
Մայիսի 5-11-ը 1551 քաղաքացու շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ «Քաղաքացիական պայմանագիրը» զգալի առավելություն ունի մասնատված ընդդիմության նկատմամբ, որի մի մասն անթաքույց աջակցություն է ստանում Ռուսաստանից։
Այդ ընդդիմադիր ուժերից ոչ մեկը, ըստ հարցման, չի հավաքում ավելի քան 12 տոկոս:
«Եթե հաջորդ կիրակի կայանալիք քվեարկությունը հաստատի այդ կանխատեսումները, դա նշանակում է՝ ընտրողները Փաշինյանին կտան վճռական մանդատ՝ շարունակելու երկրի ռազմավարական շրջադարձը դեպի Եվրոպա և Արևմուտք, ինչը կարող է Հայաստանին դնել ուղիղ հակադրության Ռուսաստանի հետ և միաժամանակ թույլ կտա ամրապնդել Ադրբեջանի հետ Ղարաբաղի հարցով ձեռք բերված պատմական խաղաղության համաձայնագիրը՝ նպաստելով տարածաշրջանային կայունությանն ու համագործակցությանը»,- գրում է Euronews-ը։
Ըստ լրատվամիջոցի՝ Breavis-ի հարցումը նաև վկայում է Երևանի ազգային ռազմավարության վերանայման և դեպի Արևմուտք հետագա շրջադարձի մասին՝ տասնամյակներ շարունակ Ռուսաստանի հետխորհրդային ազդեցության գոտում գտնվելուց հետո։
Նշվում է՝ վերջին շաբաթներին Մոսկվան հետևողականորեն մեծացնում է ճնշումը Երևանի նկատմամբ՝ սահմանելով չափազանց կարևոր առևտրային սահմանափակումներ, սպառնալով կասեցնել Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զուգահեռներ է անցկացրել Հայաստանի և Ուկրաինայի միջև։ Դա տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Փաշինյանին լիակատար աջակցություն հայտնելուց օրեր անց։
«Նոր հարցման հրապարակումը համընկել է նաև Ռուսաստանի կողմից Հայաստանում իր դեսպան Սերգեյ Կոպիրկինին խորհրդակցությունների նպատակով Մոսկվա կանչելու որոշման հետ»,- եզրափակել է պարբերականը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից