Ուկրաինական ԱԹՍ-ը հարվածել են Տագանրոգի նավահանգստային ենթակառուցվածքներին
Մայիսի 30-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Տագանրոգի (Ռոստովի մարզ) նավահանգստային ենթակառուցվածքներին և Արմավիրի (Կրասնոդարի երկրամաս) նավթաբազային, ինչի հետևանքով խոշոր հրդեհներ են բռնկվել։
Տագանրոգի նավահանգստում հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել, այրվել են վարչական շենքը, լվանավը, վառելիքի բաքը: Ռոստովի մարզի ղեկավար Յուրի Սլյուսարի խոսքով՝ տուժածներ չկան, սակայն կա երկու վիրավոր։ «Մատվեևո-Կուրգան շրջանի Գրեկովո-Տիմոֆեևկա գյուղում անօդաչու թռչող սարքի անկման հետևանքով տան գազատար խողովակը հրդեհվել է՝ վնասելով տանիքը և պատուհանները: Զոհեր չկան», - նշել է Սլյուսարը:
Նույն գիշերը անօդաչու թռչող սարքի հարվածից հրդեհվել է Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի նավթաբազան: «Այսօր երեկոյան Արմավիրի արդյունաբերական գոտում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վնասվել է «Հարավային նավթային ընկերություն» ՍՊԸ-ին պատկանող օբյեկտը», - գրված է քաղաքային վարչակազմի Telegram ալիքում: Նշվում է, որ ավելի ուշ հրդեհը մարվել է, և զոհեր չկան։
Վլադիմիր Զելենսկին հաստատել է Արմավիրի նավթաբազայի վրա հարձակումը և լուսանկար է հրապարակել: Ուկրաինայի նախագահը նշել է, որ օբյեկտը գտնվում է սահմանից 500 կմ հեռավորության վրա: «Ռուսաստանը կարող էր վաղուց դադարեցնել իր ագրեսիան, բայց որոշեց երկարաձգել այն», - գրել է նա:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից