մայր Աթոռը արարողությունների ժամանակացույցը։
Մայիսի 31-ին, ընդառաջ Արարատյան շաբաթվա տոնակատարությունների, հավատացյալների երկրպագության համար դուրս կբերվեն հետևյալ մասունքները՝
1. Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը,
2. Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը,
3. Սուրբ Սահակ Պարթև Հայրապետի մասունքը,
Մասունքները ժողովրդի երկրպագության համար կմնան մինչև 20։00։
ժամը 11:00-ին` Սուրբ և Անմահ Պատարագ Միածնաէջ Մայր Տաճարում,
Հունիս 1 - Սուրբ Հռիփսիմյանց կույսերի տոն
ժամը 10:30-ին` Սուրբ և Անմահ Պատարագ Սուրբ Հռիփսիմե վանքում,
ժամը 9:30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցական թափորով Սուրբ Հռիփսիմե վանք կտարվեն սուրբ Հռիփսիմե կույսի մասունքները,
Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի Անդաստանի կարգ,
Հունիս 2 - Սուրբ Գայանյանց կույսերի տոն
ժամը 10:30-ին` Սուրբ և Անմահ Պատարագ Սուրբ Գայանե վանքում,
ժամը 10:00-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցական թափորով Սուրբ Գայանե վանք կտարվեն Սուրբ Գայանե կույսի մասունքները,
Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի Անդաստանի կարգ,
Հունիս 4 - Սուրբ Հովհաննես Կարապետի և Աթանագինե եպիսկոպոսի տոն
ժամը 10:30-ին` Սուրբ և Անմահ Պատարագ Սուրբ Շողակաթ վանքում, ուր կտարվեն Սուրբ Հովհաննես Մկրտչի և Աթանագինե եպիսկոպոսի մասունքները,
Հունիս 6 - Սուրբ Գրիգորի Լուսավորչի՝ Վիրապից ելնելու տոն
ժամը 10:30-ին` Սուրբ և Անմահ Պատարագ Խոր Վիրապի վանք, ուր տոնի առիթով կտարվեն Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները,
Հունիս 7 - Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոն
ժամը 11։00-ին՝ Սուրբ և Անմահ Պատարագ Միածնաէջ Մայր Տաճարում,
Սուրբ Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կկատարվի մաղթանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության և հավետ պայծառության համար։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից