Վարդան Օսկանյանը Վահե Հովհաննիսյանի եւ Երվանդ Բոզոյանի որոշման մասին
Այսօր լրագրողները «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանին հարցրել են, թե ինչու «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքում ընդգրկված չեն Երվանդ Բոզոյանը եւ Վահե Հովհաննիսյանը, եւ ինչու նրանք չեն մասնակցելու քարոզարշավին:
Պրն Օսկանյանը շեշտել է, որ Վահե Հովհաննիսյանը օրերս հայտարարություն է տարածել եւ ամեն ինչ շատ պարզ եւ մանրամասնորեն բացատրել է: «Վահե Հովհաննիսյանը «Համախմբում» կուսակցության վարչության անդամ է եւ մասնակցելու է ընտրարշավին, ամեն ինչով կլինի մեր կողքին եւ իր ներդրումը կբերի: Ես վստահ եմ, որ հենց այդպես էլ կլինի»,- ասել է նա:
Վարդան Օսկանյանը նաեւ ավելացրել է, որ Երվանդ Բոզոյանը նույնպես շարունակում է մնալ կուսակցության վարչության անդամ եւ ակտիվորեն մասնակցելու է քարոզարշավին: «Երվանդ Բոզոյանն ինքը չի ցանկացել լինել համամասնական ցուցակում, հակառակ դեպքում, կարծում եմ, կլիներ առաջին տասնյակում»,- ավելացրել է նա:
Կուսակցության նախագահը նաեւ ասել է, թե Վահե Հովհաննիսյանի պատգամավոր է եւ պարտավոր էր իր որոշման մասին հանդես գալ պարզաբանումով՝ ինչը եւ արել է:
Top-News.am


















































«Փաշինյանն ապրում է պոտենցիալ վախի մեջ». Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
Երվանդ Բոզոյան. Ի՞նչ պետք է անենք, որ ղարաբաղյան շարժման 40-ամյակը Երևանում նշենք մենք...
Երվանդ Բոզոյան. «Ադրբեջանը աշխարհում աջակցություն չունի»
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից