Ռուսաստանը թիրախային հարված է հասցրել թուրքական նավին
Ռուսաստանի զինված ուժերը, օգտագործելով անօդաչու թռչող սարքեր, հարձակվել են Վանուատուի դրոշի ներքո նավարկող ANT բեռնատար նավի վրա, որը բեռով Օդեսայի նավահանգստից ուղևորվում էր Թուրքիա։
Նավի սեփականատեր երկիրը Թուրքիան է, հայտնել են Ուկրաինայի ռազմածովային ուժերը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Նավի վրա հրդեհ է բռնկվել, որն արագորեն մարվել է։ Աձնակազմի երկու անդամ վիրավորվել է, նրանք տարհանվել են ռազմածովային ուժերի նավակներով և տեղափոխվել բժշկական հաստատություն։
«Ռուսաստանը շարունակում է նպատակային սպառնալ միջազգային ծովային փոխադրումներին՝ հարձակվելով քաղաքացիական ենթակառուցվածքների և առևտրային նավերի վրա»,- ընդգծել է Կիևը։
Մայիսի լույս 29-ի գիշերը ռուսական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ուկրաինայի Օդեսայի մարզի Իզմայիլ նավահանգստի վրա։ Ռումինիայի հետ սահմանի մոտ գտնվող Իզմայիլը Դանուբի ափին Ուկրաինայի ամենամեծ նավահանգիստն է և հաճախակի է դառնում ռուսական հարձակումների թիրախ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից