ԱՄՆ-ն և Իրանը նախնական համաձայնության են եկել, սակայն Թրամփը դեռևս չի հաստատել այն
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել 60-օրյա փոխըմբռնման հուշագրի շուրջ, որը նախատեսում է հրադադարի ռեժիմի երկարաձգում և Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների մեկնարկ, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով երկու ամերիկացի պաշտոնյայի և միջնորդական ջանքերին մասնակցող տարածաշրջանային աղբյուրի։ Սակայն նախագահ Դոնալդ Թրամփը դեռ չի հաստատել փաստաթուղթը։
Axios-ի տվյալով՝ կողմերն արդեն համաձայնեցրել են հուշագրի պայմանների մեծ մասը։ Դրանց թվում է Հորմուզի նեղուցով առանց մաքսատուրքերի և հետապնդումների ազատ նավարկության ապահովումը, ինչպես նաև Իրանի պարտավորությունը՝ 30 օրվա ընթացքում նեղուցի ջրային տարածքից հեռացնել ծովային ականները:
Համաձայնագրով նաև նախատեսված է ավելի լայն բանակցություններ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ և Իրանի դեմ պատժամիջոցների հնարավոր մեղմացում։ Սակայն մի քանի մանրամասն մնում է վիճելի, և Վաշինգտոնը ընդունում է, որ համաձայնագիրը դեռ կարող է ձախողվել։
Վերջին 24 ժամվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը կրկին հարվածներ են փոխանակել. Միացյալ Նահանգները հարվածել է անօդաչու թռչող սարքերի արձակման կայանին, իսկ իրանական հրթիռներն ու անօդաչու սարքերը հարձակվել են Քուվեյթում գտնվող ամերիկյան բազայի վրա։
Քուվեյթի արտգործնախարարությունը դա անվանել է լուրջ սրացում և «երկրի ինքնիշխանության և անվտանգության կոպիտ խախտում»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից