Ռուսաստանն ուժեղացրել է Հայաստանի ընտրություններին միջամտելու փորձերը. Reuters
Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ Մոսկվան տարածում է ապատեղեկատվություն և ծրագրում է Ռուսաստանից տասնյակ հազարավոր հայերի բերել քվեարկության, գրում է Reuters-ը՝ հղում անելով արևմտյան հետախուզության մի քանի աշխատակիցների և փաստաթղթերի, որոնց հետ գործակալությունը ծանոթանալու հնարավորություն է ունեցել։
Reuters-ի զրուցակիցների տվյալներով՝ այդ գործողությունների հետևում կանգնած է Ռուսաստանի նախագահի վարչակազմի՝ 2025 թվականի վերջում ստեղծված ռազմավարական գործընկերության և համագործակցության վարչությունը։
Աղբյուրների պնդմամբ՝ Մոսկվան նախատեսել էր 50 միլիոն դոլար ծախսել՝ քվեարկությանը 100 հազար մարդու մասնակցություն ապահովելու համար։ Մայիսի կեսերին Կրեմլը, ենթադրաբար, արդեն հայտնել էր տարածաշրջաններին, թե յուրաքանչյուրը քանի հայ պետք է տրամադրի։ Reuters-ին չի հաջողվել պարզել՝ արդյո՞ք այս սխեման իրականացվում է։
Ապատեղեկատվական արշավներում, ըստ աղբյուրների, ներգրավված է Սոցիալական նախագծման գործակալությունը, որի նկատմամբ Եվրամիությունն ու Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ են սահմանել։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից