Ռուսաստանի գիշերային հարձակման ընթացքում ԱԹՍ-ն ընկել է Ռումինիայի բնակելի շենքի վրա
Ռումինիայի իշխանությունները հայտնել են, որ հարևան Ուկրաինայի վրա մայիսի 29-ին Ռուսաստանի գիշերային հարձակման ընթացքում անօդաչու թռչող սարք է ընկել ռումինական Գալաթի քաղաքի 10 հարկանի բնակելի շենքի տանիքին։ Դրա հետևանքով պայթյուն և հրդեհ է բռնկվել։ Երկու մարդ վիրավորվել է, հայտնում է ռումինական պետական Agerpres գործակալությունը։
Ռումինիան, որը ՆԱՏՕ-ի և Եվրամիության անդամ է, Ուկրաինայի հետ ունի 650 կմ երկարությամբ ցամաքային սահման։ Ռումինիայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ ռուսական անօդաչու թռչող սարքերը 28 անգամ խախտել են երկրի օդային տարածքը այն բանից հետո, երբ Մոսկվան սկսել է Դանուբ գետի վրայով հարձակումներ իրականացնել Կիևի նավահանգիստների վրա։
Մայիսի 29-ի միջադեպն առաջին դեպքն էր, երբ ԱԹՍ-ն հարվածում է Ռումինիայի ստվար բնակեցված շրջանի վրա՝ վնասներ պատճառելով։
Հրդեհված շենքից 70 մարդ տարհանվել է։
Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ օդ է բարձրացրել երկու F-16 կործանիչ և մեկ ռազմական ուղղաթիռ՝ հարձակումը վերահսկելու համար՝ հավելելով, որ օդաչուներին լիազորված է խոցել ցանկացած անօդաչու թռչող սարք: Սահմանային Բրայլա, Գալատի և Տուլչեա շրջանների բնակիչներին կոչ է արվել տեղափոխվել ապաստարաններ։
Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1251459


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից