Նեթանյահուն հանձնարարել է Իսրայելի բանակին ընդլայնել Գազայի հատվածի վերահսկողությունը
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հանձնարարել է Իսրայելի բանակին ընդլայնել Գազայի հատվածի վերահսկողությունը՝ հասցնելով մինչև 70 տոկոսի։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։«Այս պահին մենք լիովին վերահսկում ենք Գազայի հատվածի տարածքի 60 տոկոսը և իմ հրահանգն է հասնել 70 տոկոսի»,- ասել է Նեթանյահուն։
Երբ նրա ելույթի ժամանակ ներկաներից մեկը բղավել է, որ Իսրայելը պետք է վերցնի ամբողջ անկլավը, վարչապետն ասել է. «Մենք գնում ենք ըստ կարգի։ Նախ 70 տոկոսը։ Սկսենք դրանից»։Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 2023-ի հոկտեմբերի 7-ից ի Գազայի դեմ Իսրայելի պատերազմի հետևանքով զոհվել է 72803 պաղեստինցի, վիրավորվել է շուրջ 172855-ը:Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից