Պայմանագրի կետերն արդեն իսկ գոհացնում են Սպերցյանին
Ռուսական «Կրասնոդարի» ավագ և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայի բարձրագույն լիգայում: Այս մասին հայտնում է ֆուտբոլային փորձագետ Թիմուր Գուրցկայան «Это футбол, брат!» տելեգրամյան ալիքում:
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ 25-ամյա հայ ֆուտբոլիստը պաշտոնական առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայի առաջնության լավագույն եռյակը ներկայացնող ակումբներից մեկից: Նշվում է, որ անձնական պայմանագրի կետերն արդեն իսկ գոհացնում են Սպերցյանին, և այժմ մնում է միայն համաձայնության գալ «ցլերի» ղեկավարության հետ:
Հատկանշական է, որ եթե կիսապաշտպանը վերջնական որոշում կայացնի տեղափոխվել արաբական թիմ, ռուսական ակումբի սեփականատեր և նախագահ Սերգեյ Գալիցկին չի խոչընդոտի տրանսֆերին: Նա պատրաստ է բաց թողնել թիմի առաջատարին՝ ի նշան երախտագիտության «Կրասնոդարում» անցկացրած տարիների և մատուցած ծառայությունների համար:
2025/2026 մրցաշրջանում Սպերցյանը փայլուն ելույթներ է ունեցել՝ բոլոր մրցաշարերում մասնակցելով 42 հանդիպման: Նրա ակտիվում գրանցված է 14 դարպասի գրավում և 18 գոլային փոխանցում:
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը կրասնոդարյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը:
Transfermarkt հեղինակավոր պորտալը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից