Զորահանդեսին ներկայացվել է 7 երկրի արտադրության սպառազինություն և ռազմատեխնիկա
Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսին ներկայացվել է 7 երկրի արտադրության սպառազինություն և ռազմատեխնիկա, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ բանակը ներկայանում է նոր սպառազինությամբ, համազգեստով և գաղափարաբանությամբ։
«Այդ գաղափարաբանության առանցքը հետևյալն է՝ բանակի միակ խնդիրը ՀՀ միջազգայնորեն ճանաչված, ինքնիշխան տարածքի պաշտպանությունն է և մեր բանակը չպետք է կիրառվի Հայաստանի միջազգային տարածքից դուրս, բացառությամբ՝ միջազգային պայմանագրերի հիման վրա իրականացվող խաղաղապահ առաքելությունների»,-ասել է Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ սպառազինությունների միջազգային շուկան բացվեց Հայաստանի համար 2022 թվականի Պրահայում ձեռք բերված համաձայնություններից հետո, երբ Հայաստանն ու Ադրբեջանը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը։
Փաշինյանը նաև նշել է, որ 2022-ից ի վեր կառավարությունը շուրջ 170 միլիարդ դրամի ներդրում է կատարել ռազմարդյունաբերական համալիրում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան