Զորահանդես-հաշվետվության կարևոր առանցքներից են ՀՀ-ում արտադրված սպառազինությունը և ռազմական տեխնիկան. վարչապետ
Հանրապետության օրվա առթիվ կազմակերպված զորահանդեսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով՝ ամփոփելով 2022 թվականից ի վեր բանակաշինության, սպառազինության ձեռքբերման և զինծառայողների սոցիալական երաշխիքների ապահովման ուղղությամբ գրանցված արդյունքները։
«Այսօր ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության նոր բանակը՝ նոր սպառազինությամբ, նոր համազգեստով և նոր գաղափարաբանությամբ: Այդ գաղափարաբանության առանցքը հետևյալն է. բանակի միակ խնդիրը Հայաստանի Հանրապետության՝ միջազգայնորեն ճանաչված, ինքնիշխան տարածքի պաշտպանությունն է, և մեր բանակը չպետք է կիրառվի ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքներից դուրս՝ բացառությամբ միջազգային պայմանագրերի հիման վրա իրականացվող խաղաղապահ առաքելությունների»:
Անդրադառնալով սպառազինության ձեռքբերման գործընթացին՝ վարչապետը հիշեցրել է, որ 2022 թվականից առաջ սպառազինության և ռազմական տեխնիկայի միջազգային շուկաները հիմնականում փակ կամ դժվար հասանելի էին ՀՀ-ի համար, քանի որ միջազգային գործընկերները հրաժարվում էին զենք մատակարարել՝ մտավախություն ունենալով, որ այն կկիրառվի միջազգայնորեն ճանաչված տարածքներից դուրս։
«Միայն 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռք բերված համաձայնությունից հետո, երբ Հայաստանն ու Ադրբեջանը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը, ահա միայն այս համաձայնությունից հետո սպառազինությունների միջազգային շուկան բացվեց Հայաստանի համար: Այսօրվա զորահանդես-հաշվետվության մարտաշարքով կանցնի շուրջ 7 երկրների արտադրության սպառազինություն և ռազմական տեխնիկա։
Զորահանդես-հաշվետվության կարևոր առանցքներից մեկը ՀՀ-ում արտադրված սպառազինությունը և ռազմական տեխնիկան են, որ այսօր միջազգային շուկայում կայուն դիրքեր զբաղեցնելու առաջին, բայց վստահ քայլերն են անում»,- ընդգծել է Փաշինյանը՝ հավելելով նաև, որ 2022 թվականից սկսած՝ Կկառավարությունը շուրջ 170 միլիարդ դրամի ներդրում է արել տեղական ռազմարդյունաբերական համալիրում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ