Ներկայացվել է ԵՄ պահանջներին համապատասխանեցման և արտահանման գործընթացների բարելավմանն ուղղված փոփոխությունների ընթացքը
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը մայիսի 27-ին մասնակցել է ձկան և ձկնամթերքի ԵՄ երկրներ արտահանման հնարավորություններին նվիրված աշխատաժողովին, որը կազմակերպվել էր Միջազգային առևտրի կենտրոնի (ITC) կողմից՝ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակում։ Այս մասին հայտնում է նախարարությունը։
Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանի ձկնաբուծության ոլորտն ունի արտահանման զգալի ներուժ և կարևորել է արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը։
Նա ընդգծել է, որ 2025 թվականին Հայաստանը ներառվել է ջրային կուլտուրաներ և դրանց արտադրանքը ԵՄ երկրներ արտահանելու թույլտվություն ունեցող երկրների ցանկում։
Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող օրենսդրական և իրավական փոփոխությունների ընթացքը՝ ուղղված ԵՄ պահանջներին համապատասխանեցմանը և արտահանման գործընթացների բարելավմանը։
Տաթևիկ Սարգսյանը կարևորել է Եվրոպական միության և ITC-ի շարունակական աջակցությունը`ուղղված ոլորտի զարգացմանը՝ ընդգծելով, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի ապահովել հայկական ձկնամթերքի ներկայությունը միջազգային շուկաներում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից