Բելգիայում ՀՀ դեսպանությունը հյուրընկալել է ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի 2025-2026թթ․ ունկնկդիրներին
Մայիսի 26-ին ամենամյա ուսումնական այցի շրջանակներում Բելգիայում ՀՀ դեսպանությունը հյուրընկալել է ՀՀ ԱԳ նախարարության դիվանագիտական դպրոցի 2025-2026թթ․ ունկնկդիրներին։
Բելգիայի ներկայացուցիչների պալատում ունկնդիրներին հյուրընկալել է նախագահ Պետեր դը Ռուվերը, ով իր խոսքում անդրադարձել է միջխորհրդարանական հարաբերություններին, Հայաստան-Բելգիա համագործակցության խորացմանն ու ընդլայնմանն ուղղված ջանքերին։ Նախագահ դը Ռուվերը կիսվել է նաև վերջերս Հայաստան կատարած այցելության տպավորություններով՝ առանձնանշելով Հայաստանի արագ զարգացման կարևորությունը և պատասխանել ունկնդիրների կողմից հնչեցված հարցերին։
Այցի շրջանակներում ունկնդիրներն առանձնազրույց են ունեցել ՀՀ դեսպան Տիգրան Բալայանի հետ, ով ներկայացրել է ՀՀ-ԵՄ գործընկերության հիմնական ուղղությունները և բացվող հնարավորությունները՝ վկայակոչելով Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովի կարևորությունը։ Դեսպան Բալայանը կարևորել է խաղաղությանն ուղղված ՀՀ կառավարության ջանքերը՝ ընդգծելով տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման, «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործման նշանակությունը։
Այցն ավարտվել է ունկնդիրների համար նախատեսված հյուրասիրությամբ, որտեղ ներկաներին հնարավորություն է ընձեռնվել կիսվել իրենց տպավորություններով և քննարկել Բրյուսելում ՀՀ դիվանագիտական ներկայացոցչությունների կողմից իրականացվող աշխատանքները։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից