Ռեալը հրապարակել է նախագահական ընտրությունների օրը
Մադրիդի «Ռեալի» պաշտոնական կայքը հայտարարել է ակումբի նախագահական ընտրությունների անցկացման օրը։ Քվեարկությունը կկայանա կիրակի՝ հունիսի 7-ին։ Գործընթացը կտևի տեղական ժամանակով 09:00-ից մինչև 20:00-ն և կանցկացվի «արքայական ակումբի» բասկետբոլային համալիրում:
Այս անգամ նախագահի պաշտոնի համար կպայքարի երկու թեկնածու՝ ակումբի գործող նախագահ Ֆլորենտինո Պերեսը և իսպանացի հայտնի գործարար Էնրիկե Ռիկելմեն:
Հատկանշական է, որ 2006 թվականից ի վեր առաջին անգամն է, երբ ղեկավարի պաշտոնին հավակնում է մեկից ավելի անձ, ինչն էլ ավելի է մեծացնում ինտրիգը սպասվող ընտրությունների շուրջ:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Ռիկելմեն որպես բանկային երաշխիք տրամադրել է «Ռեալի» բյուջեի 15%-ը, ինչը կազմում է մոտավորապես 187-193 միլիոն եվրո։
Ընտրություններին մասնակցելու և քվեարկելու իրավունք ունեն միայն ակումբի 18 տարին լրացած անդամները՝ «սոսիոսները»:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ