Լուկա Մոդրիչը մոտ է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելուն
«Միլանի» և Խորվաթիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մոտ է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելուն: Ինչպես հայտնում է հայտնի ինսայդեր Նիկոլո Սկիրան, լեգենդար ֆուտբոլիստը հնարավոր է խաղակոշիկները մեխից կախի 2026 թվականի աշխարհի առաջնությունից անմիջապես հետո։
Ավելի վաղ իտալական հեղինակավոր Tuttosport պարբերականը տեղեկություն էր տարածել, որ 40-ամյա խորվաթն այլևս չի ցանկանում երկարաձգել գործող պայմանագիրը «Միլանի» հետ, որի ժամկետն սպառվում է այս տարվա հունիսի վերջին։
Հիշեցնենք, որ Խորվաթիայի հավաքականն ԱԱ-2026-ի խմբային փուլում ընդգրկված է L խմբում, որտեղ նրա մրցակիցներն են լինելու Անգլիայի, Գանայի և Պանամայի ընտրանիները։
Լուկա Մոդրիչն իր ֆուտբոլային ճանապարհին հասել է բացառիկ բարձունքների։ 2018 թվականին նա արժանացել է «Ոսկե գնդակին» և դարձել աշխարհի առաջնության փոխչեմպիոն:
Իսկ Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրած փառահեղ տարիներին նա 6 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան, 4 անգամ դարձել Իսպանիայի չեմպիոն, երկու անգամ տիրացել Իսպանիայի գավաթին և 5-ական անգամ հաղթել Իսպանիայի ու ՈւԵՖԱ-ի սուպերգավաթներում, ինչպես նաև աշխարհի ակումբային առաջնությունում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ