Թանգարանային ոլորտի աշխատողների միջին աշխատավարձը կհասնի 198 հազար դրամի
ՀՀ կառավարությունը հերթական նիստում հաստատել է թանգարանային ոլորտի աշխատակիցների վարձատրության բարձրացման նախագիծը:
Ըստ հիմնավորման՝ ոլորտում առկա ցածր աշխատավարձերը չեն համապատասխանում պահանջվող բարձր մասնագիտական հմտություններին (պահպանություն, հաշվառում, գիտական մշակում, ցուցադրությունների և կրթական ծրագրերի կազմակերպում)։ Դա բացասաբար է անդրադառնում կադրերի պահպանման, երիտասարդների ներգրավման և թանգարանների արդյունավետության վրա։
Որոշման ընդունման արդյունքում շուրջ 583 աշխատողի ամսական միջին եկամուտը 129.5 հազար դրամից կհասնի 198.2 հազար դրամի (աճը՝ 57% կամ շուրջ 68 հազար դրամ)։
Ծրագրի տարեկան արժեքը կազմում է 507.2 մլն դրամ, որն արդեն ներառվել է 2027-2029 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ