Կուբայի ԱԳ նախարարը կոչ է արել համաշխարհային հանրությանը կանխելու հումանիտար աղետը կղզում
Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգես Պարիլյան կոչ է արել միջազգային հանրությանը, մասնավորապես Լատինական Ամերիկայի, Կարիբյան ավազանի և Հարավի երկրներին, մոբիլիզացնել ջանքերը՝ կղզում հումանիտար աղետը կանխելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նման հայտարարությամբ նա հանդես է եկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մայիսի 26-ի նիստի ընթացքում։
«Ես խնդրում եմ միջազգային հանրությանը մոբիլիզացնել ջանքերը՝ կանխելու համար այն հումանիտար աղետը, որը կարող է բռնկվել», - նշել է նա։ Նախարարը կոչ է արել Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի պետություններին գործողություններ ձեռնարկել՝ պաշտպանելու խաղաղությունն Ամերիկա մայրցամաքում։
«Ես խնդրում եմ բոլոր պետություններին համերաշխություն ցուցաբերել Կուբայի հետ, որը միշտ եղել է նրանց գործընկերը՝ անտեսելով հաճախ մահացու ռիսկերը և չառաջնորդվելով նյութական արժեքներով», - հայտարարել է Կուբայի արտաքին գործերի նախարարը։
Նա ընդգծել է ՄԱԿ-ի առանցքային դերը միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման գործում։ «Կարևոր է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կատարի իր հիմնարար պարտականությունները՝ պահպանելու խաղաղությունը», - նշել է Ռոդրիգես Պարիլյան։ Նա նաև կոչ է արել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային «օգտագործել իր լայն և նշանակալի լիազորությունները՝ միջոցներ ձեռնարկելու շտկելու իրավիճակը, որում հայտնվել է Կուբան»։
Կարիբյան հանրապետության արտաքին գործերի նախարարն անդրադարձել է ԱՄՆ կառավարության կողմից Կուբայի դեմ տնտեսական շրջափակմանը։ Մասնավորապես, նա էներգետիկ էմբարգոն, որը խստացվել է 2026 թվականի սկզբից, անվանել է «կուբացի ժողովրդի հանդեպ դաժան, հավաքական պատիժ, որը հանգեցնում է մարդկային կորուստների»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից