ԹՐԻՓՓ-ը կարող է ստորագրվել առաջիկա շաբաթներին․ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ ԹՐԻՓՓ-ին («Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծին) վերաբերող միջպետական համաձայնագիրը, ամենայն հավանականությամբ, պաշտոնապես կստորագրվի առաջիկա շաբաթներին։ Նրա խոսքով՝ փաստաթղթի տեքստն արդեն լիովին համաձայնեցված է, իսկ մնացած ընթացակարգերը տեխնիկական բնույթի են։
Միրզոյանը նշել է, որ նախաձեռնությունն արդեն անցել է հուշագրերի և մտադրությունների մասին հայտարարությունների փուլը՝ հասնելով ավելի բարձր կարգավիճակ ունեցող միջպետական համաձայնագրի մակարդակի։ ԱԳ նախարարի խոսքով՝ փաստաթուղթն արդեն նախաստորագրվել է, իսկ ստորագրումից հետո կսկսվի իրականացման համար անհրաժեշտ լրացուցիչ փաստաթղթերի, այդ թվում՝ ԹՐԻՓՓ ընկերության կանոնադրության մշակումը։
Միրզոյանը նաև ընդգծել է, որ չնայած աշխարհաքաղաքական բարդ զարգացումներին, թե՛ Հայաստանը, թե՛ ԱՄՆ-ը շարունակում են ակտիվորեն աշխատել նախաձեռնության առաջխաղացման ուղղությամբ՝ պահպանելով քաղաքական հանձնառությունը նախագծի իրականացման հարցում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից