ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Միրզոյան-Ռուբիո հանդիպումից
Կայացավ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումը, հայտնում են ԱԳՆ-ից։
Հանգամանալից քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության հետևողական կյանքի կոչմանն ուղղված քայլերը. Արարատ Միրզոյանը և Մարկո Ռուբիոն գոհունակություն են հայտնել այս երկկողմ գործընկերությունը նոր՝ համապարփակ գործընկերության մակարդակի բարձրացնելու կապակցությամբ:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ամրապնդմանն ուղղված աշխատանքներին և տարածաշրջանային փոխկապակցվածության խթանմանն ուղղված ծրագրերին: Արարատ Միրզոյանը և Մարկո Ռուբիոն ընդգծել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) իրագործման հարցում շահագրգռվածությունը, ինչն արտացոլվեց նաև ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ միջպետական համաձայնագրի՝ կարճ ժամկետում բանակցման և տվյալ այցի շրջանակներում նախաստորագրման միջոցով:
Հանդիպման արդյունքներով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից