Դուք, վարչապետը, հայաստանյան ամբողջ թիմը ճանապարհ եք հարթում դեպի ավելի պայծառ, ավելի անկախ ապագայի Հայաստանի համար. Ռուբիո
«Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի մասով համաձայնությունն ամենախոշոր քայլերից մեկն է այս պատմական ուղին իրականություն դարձնելու ուղղությամբ: Սա Հայաստանում և տարածաշրջանում խաղաղության ու բարգավաճման ճանապարհ է: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասաց ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
ԱՄՆ պետքարտուղարն ընդգծեց՝ համագործակցությունը չի սահմանափակվում միայն TRIPP-ով, կողմերը շարունակում են զարգացնել համագործակցությունը բոլոր ուղղություններով:
«Այս վարչակազմի համար առաջնահերթ խնդիր է զարգացնել հարաբերությունները ոչ միայն TRIPP-ի ուղղությամբ, այլև բոլոր ուղղություններով մենք շարունակում ենք զարգացնել մեր հարաբերությունները, և մեր նախագահի երկրորդ պաշտոնավարման շրջանի ժառանգության կարևոր մասն է լինելու սա:
Մենք նաև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունն ենք ստորագրել, որը մեր երկկողմ հարաբերությունների շրջանակն է սահմանում, նոր ուղի է նախանշում, որից օգուտներ կստանան թե՛ հայերը, թե՛ ամերիկացիները: Եթե պարզ ասեմ, ապա մենք այն հիմնարար աշխատանքներն ենք իրականացնում, որոնք հիմք կդառնան, որպեսզի հայերը, ամերիկացիները կարողանան տնտեսական հիմքեր ունենալ՝ միասին աշխատելու: Նաև հարգում ենք ինքնիշխանությունը: Այսպես են լավագույնս գործում երկկողմ հարաբերությունները:
Երկու երկրներն էլ առավելություններ պետք է տեսնեն իրենց հարաբերություններում, և մեր գործընկերությունը դառնում է ռազմավարական, երբ մենք կիսում ենք մեր տեսլականը ապագայի վերաբերյալ, և կարող ենք միմյանց օգնել՝ միասին հասնելու ավելի լավ ապագային»,- ասաց նա, ապա հավելեց, որ կարևորագույն հանքանյութերի մասին փոխըմբռնման հուշագիրը փոխադարձ բարեկեցությունը մեծացնելուն միտված քայլ է:
«21-րդ դարում սա անհրաժեշտ գործոն է, և սրանց մշակումը, վերամշակումը, արդյունահանումը կարևոր է ապագա բարեկեցության համար: Այն երկրները, որոնք կկարողանան դա անել, կկարողանան տնտեսական անկախություն ձեռք բերել, հայտնվել 21-րդ դարի նորարարությունների կենտրոնում: Իսկ նրանք, ովքեր հետ կմնան, կտուժեն: Մենք կարող ենք միասին աշխատել, որպեսզի մեր երկու երկրները, երկու տնտեսություններն ունենան հուսալի հասանելիություն կարևորագույն հանքանյութերին: Սա ոչ միայն ֆինանսապես օգտակար կլինի, սա նաև կնպաստի նորարարությունների շրջափուլի ապահովմանը, որը կարևորագույն գործոն է 21-րդ դարում:
Դուք, վարչապետը, հայաստանյան ամբողջ թիմը ճանապարհ եք հարթում դեպի ավելի պայծառ, ավելի անկախ ապագայի Հայաստանի համար, և մենք ուրախ ենք մեր աջակցությունը հայտնել այս տեսլականին, այս խիզախությանը, ձեր նվիրվածությանը և պատրաստակամությանը երկրի ապագայի համար:
Մենք ուրախ ենք և հպարտ ենք, որ մասնիկն ենք այս ամենի, և պատրաստ ենք ավելին անել միասին»,- ասաց նա:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից