Ազգային ժողովի հերթական նիստը չկայացավ. քվորում չկար
Ազգային ժողովի՝ մայիսի 26-ի ժամը 10:00-ին մեկնարկած հերթական նիստին քվորում չէր ապահովվել, քանի որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հայաստան» խմբակցությունները չէին մասնակցում:
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հայտարարել էր, որ պատգամավորների գրանցումը շարունակվելու էր մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան 4 ժամը: Մինչև սահմանված ժամը, սակայն, կրկին քվորում չէր ապահովվել, քանի որ գրանցվել էր 9 պատգամավոր:
Այս համատեքստում նիստը վարող, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ներկայացնելով կանոնակարգ օրենքը, հայտարարեց. «ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ 4 ժամվա ընթացքում նիստի իրավազորության ապահովման համար անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել, ուստի այսօրվա նիստերը համարվում են չկայացած»:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան