Հայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
- Մայիսի 18-ից 25-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4797 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 152 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 180 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 143 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 21, չամրակապված վարելու՝ 596, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 37, վարելու ընթացքում ծխելու՝ 595, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 280, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 46 և 1821 այլ իրավախախտում։ 114 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 125-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 80-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 36-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 71 անձ։
- Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15388 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 348 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 230 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 455 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 62, չամրակապված վարելու՝ 3625, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 326, վարելու ընթացքում ծխելու՝ 697, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 653, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 123, արագության գերազանցման՝ 2355 և 4979 այլ իրավախախտում։ 335 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 807-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 380-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 136-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ 26 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 40 անձ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից