Քանաքեռ-Զեյթունի նախկին թաղապետը 113 մլն արժեքով գույքն օտարել է 9 մլն դրամով
Քանաքեռ-Զեյթունի նախկին թաղապետը 113 մլն արժեքով գույքն օտարել է 9 մլն դրամով․ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է մեկ անձի մասով։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
«Ռ․Ս․-ն 1997-2005 թվականները զբաղեցնելով Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքի թաղապետի պաշտոնը, ՀՀ կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 19-ի որոշմամբ՝ Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքին սեփականության իրավունքով հանձնված՝ Զաքարիա Սարկավագի փողոցի 50 հասցեում գտնվող՝ 113 մլն 900 հզր ՀՀ դրամ շուկայական արժեքով, 16-րդ պոլիկլինիկայի 2370 քմ մակերեսով անավարտ շենքը 2003 թվականի մայիսի 3-ին կնքված առուվաճառքի պայմանագրի հիման վրա օտարել է 9 մլն 218 հզր 600 ՀՀ դրամով։
Արդյունքում, էական վնաս է պատճառվել համայնքում բնակարանային հաշվառման վերցված կարիքավոր ընտանիքների իրավունքներին և օրինական շահերին՝ վերջիններիս զրկելով բնակարաններից, իսկ Երևանի քաղաքապետարանը զրկվել է Հայաստանի խուլերի միավորման բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքներին սահմանված կարգով հատկացնելու համար 10%-ը տնօրինելու հնարավորությունից։
Ռ․Ս․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս)։
Ռ․Ս․-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան