Google-ը հայտարարել է, որ կրկին վերադառնում է խելացի ակնոցների շուկա
Google-ը հայտարարել է, որ կրկին վերադառնում է խելացի ակնոցների շուկա՝ ավելի քան 10 տարի անց «Google Glass» նախագծի ձախողումից հետո։ Նոր ակնոցները վաճառքի կհանվեն այս տարվա աշնանը։ Դրանք կունենան փոքր տեսախցիկ և բարձրախոսներ, իսկ հիմնական գործառույթը կլինի Google-ի AI օգնականի՝ Gemini-ի հետ ձայնային շփումը։
Օգտատերերը կկարողանան ստանալ տեղեկություններ և օգտվել տարբեր ծառայություններից՝ առանց հեռախոսը ձեռքում պահելու։ Ակնոցները կաշխատեն ինչպես Android, այնպես էլ Apple iOS սարքերի հետ։ Google-ը նաև մշակում է ավելի առաջադեմ տարբերակ, որի ոսպնյակներում հնարավոր կլինի տեսնել տեքստ և այլ տեղեկություններ, սակայն այդ մոդելը դեռ չի թողարկվելու։
Առաջին Google Glass ակնոցը ներկայացվել էին 2013 թվականին, սակայն նախագիծը փակվել էր բարձր գնի և գաղտնիության վերաբերյալ քննադատությունների պատճառով։ Ներկայում խելացի ակնոցի շուկայում ակտիվ են նաև Meta, Snap և Apple ընկերությունները։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից