Ֆիլիպիններում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի, 17 մարդ դեռ անհետ կորած է
Ֆիլիպինների Անջելես քաղաքում կառուցվող շենք է փլուզվել, որի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ֆիլիպինցի պաշտոնյաների։ Փրկարարական անձնակազմերը շարունակում էին որոնողափրկարարական աշխատանքները։
Տարածաշրջանային հրդեհային պաշտպանության բյուրոյի տեղեկատվության պատասխանատու Մարիա Լեա Սաջիլին հայտնել է, որ 17 մարդ անհետ կորած է. նրանց մեծ մասը շինարարներ են։ Նրա խոսքով՝ փլատակներում էլի մարդիկ կան, քանի որ ջերմային սկանավորումները հայտնաբերել են շնչառության և սրտի բաբախյունի նշաններ։
Պաշտոնյաները հայտնել են, որ այժմ հետաքննություն է ընթանում՝ պարզելու մայրաքաղաք Մանիլայից հյուսիս գտնվող Անջելես քաղաքում բազմահարկ շենքի փլուզման պատճառները։ Ըստ նախագծի և հաստատված թույլտվության՝ փլուզված շենքը նախատեսված էր որպես 9-հարկանի հյուրանոց, սակայն իշխանությունները հայտնել են, որ լրացուցիչ 10-րդ հարկում լողավազան էր կառուցվում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից