Երևան քաղաքի քրեական ոստիկանները կողոպուտի դեպք են բացահայտել
Մայիսի 22-ի գիշերը՝ ժամը 3.15-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ ժամը 3-ի սահմաններում Օղակաձև զբոսայգու հարակից տարածքում երեք օտարերկրացի նախ գումար են խնդրել, ապա հափշտակելով իր դրամապանակը՝ դիմել են փախուստի։
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հաղորդումից մեկ ժամ անց Երվանդ Քոչարի փողոցում հայտնաբերել, նշված կողոպուտը կատարելու կասկածանքով ձերբակալել և վարչություն են տեղափոխել օտարերկրյա քաղաքացի 41-ամյա տղամարդու։ Հետագա միջոցառումների արդյունքում հայտնաբերվել, կողոպուտի կասկածանքով ձերբակալվել և վարչություն են տեղափոխվել նաև 35-ամյա և 45-ամյա օտարերկրյա քաղաքացիները։
Նրանք կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին։
Կատարվում է նախաքննություն։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ