Քրեական ոստիկանների համագործակցված բացահայտումը․ մեքենայում հայտնաբերվել է մեկ կիլոգրամից ավելի մարիխուանա
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ իրացնելու նպատակով մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ պետք է տեղափոխվեն Հայաստան: ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ հետագա միջոցառումները ձեռնարկվել են Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության ծառայողների և Կոտայքի մարզի պարեկների հետ։
Մայիսի 6-ին՝ ժամը 17:20-ին, Կոտայքի մարզի Զովունի գյուղում ձերբակալվել են Ստեփանավանի և Երևանի բնակիչ 35 և 43-ամյա երկու տղամարդիկ, որոնք վերջինիս վարած «Նիսան Սենտրա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժին։
Քրեական վարույթի շրջանակում դատարանի որոշմամբ կատարված խուզարկությամբ «Նիսան Սենտրա» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է մոտ 1 կգ 80 գրամ մարիխուանա։
Տղամարդիկ կալանավորվել ու տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից