Բիլա Ցերկվայի վրա «Օրեշնիկ»-ով հարձակման հետևանքով կան զոհեր ու վիրավորներ. Զելենսկու հայտարարությունը և ՌԴ հաստատումը
Ռուսական զինուժը «Օրեշնիկ» տեսակի գերձայնային բալիստիկ հրթիռով հարված է հասցրել Ուկրաինայի Կիևի մարզի Բիլա Ցերկվա քաղաքին, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նրա փոխանցմամբ՝ ռուսական կողմը մասշտաբային հարձակման ընթացքում արձակել է շուրջ 600 անօդաչու թռչող սարք և 90 հրթիռ։ Վերջին տվյալներով՝ հարվածների հետևանքով վիրավորվել է առնվազն 83 մարդ։
Ուկրաինական պաշտոնական աղբյուրները հայտնում են նաև, որ գիշերային ռմբակոծությունների հետևանքով մայրաքաղաք Կիևում և հարակից շրջաններում զոհվել է 4 քաղաքացիական անձ։
Նախնական տվյալների համաձայն՝ Ուկրաինայի ՀՕՊ համակարգերը խոցել և չեզոքացրել են 604 թիրախ՝ 55 հրթիռ և տարբեր տեսակի 549 անօդաչու թռչող սարք։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ուկրաինայի տարածքին հասցված հարվածը ՌԴ տարածքում քաղաքացիական օբյեկտների վրա Կիևի հարձակումների պատասխանն է։
«Ի պատասխան Ռուսաստանի տարածքում քաղաքացիական օբյեկտների դեմ Ուկրաինայի ահաբեկչական հարձակումների՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը զանգվածային հարված են հասցրել «Օրեշնիկ» բալիստիկ հրթիռներով, «Իսկանդեր» աերոբալիստիկ հրթիռներով, «Կինժալ» գերձայնային աերոբալիստիկ հրթիռներով և «Ցիրկոն» թևավոր հրթիռներով, օդային, ծովային ու ցամաքային բազավորման թևավոր հրթիռներով, ինչպես նաև հարվածային անօդաչու թռչող սարքերով՝ Ուկրաինայի ռազմական կառավարման օբյեկտների, ավիաբազաների և պաշտպանական-արդյունաբերական համալիրի ձեռնարկությունների ուղղությամբ», - հայտնել է ՌԴ ՊՆ-ն։
«Հարվածի նպատակներն իրագործված են, բոլոր նշանակված օբյեկտները խոցված են», - գերատեսչության հայտարարությունն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից