Իսրայելն ու ԱՄՆ-ն համաձայնության են եկել Իրանի միջուկային սպառնալիքի վերացման շուրջ. Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելն ու ԱՄՆ-ն լիակատար համաձայնության են եկել Իրանի միջուկային սպառնալիքի չեզոքացման հարցում։ Ըստ նրա՝ Դոնալդ Թրամփի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Իրանի հետ ցանկացած վերջնական համաձայնագիր պետք է ներառի ուրանի հարստացման օբյեկտների ապամոնտաժումը և հարստացված նյութերի դուրսբերումը երկրի տարածքից։ Նեթանյահուն վերահաստատել է երկու երկրների հանձնառությունը՝ թույլ չտալու, որ Իրանը միջուկային զենք ստեղծի։
«Նախագահ Դոնալդ Թրամփը և ես համաձայնության ենք եկել, որ Իրանի հետ ցանկացած վերջնական համաձայնագիր պետք է վերացնի միջուկային վտանգը։ Սա նշանակում է Իրանի ուրանի հարստացման օբյեկտների ապամոնտաժում և հարստացված միջուկային նյութի դուրսբերում Իրանի տարածքից», — գրել է Նեթանյահուն սոցիալական ցանցերում։
Թրամփն ավելի վաղ հայտարարել էր Իրանի հետ խաղաղության հուշագրի շուրջ բանակցությունների ավարտական փուլի մասին, որի մանրամասները շուտով կհրապարակվեն։ Այս հարցը և տարածաշրջանային խնդիրները ԱՄՆ նախագահն արդեն քննարկել է Մերձավոր Արևելքի մի շարք առաջնորդների (Սաուդյան Արաբիա, ԱՄԷ, Կատար, Պակիստան, Թուրքիա, Եգիպտոս, Հորդանան, Բահրեյն) հետ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից