ԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համար
Միացյալ Նահանգները հայտարարել է մինչև 10 միլիոն դոլար պարգևատրման մասին՝ լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման ֆինանսավորման տարբեր ուղիների վերաբերյալ տեղեկատվության համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տեղադրվել Պետքարտուղարության կայքում։
«Մինչև 10 միլիոն դոլար պարգևատրում է առաջարկվել «Հեզբոլլահ»-ի ֆինանսական ցանցերի խափանմանը հանգեցնող տեղեկատվության համար», - նշված է հայտարարության մեջ։
Պետքարտուղարությունն ընդգծել է, որ Լիբանանում ԱՄՆ-ի հիմնական նպատակը «Հեզբոլլահ»-ի աշխարհազորայինների լիակատար զինաթափումն ու Լիբանանի կառավարության լիակատար և բացառիկ վերահսկողության վերականգնումն է իր տարածքում։
Պետքարտուղարությունը նաև նշել է, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ինն անձանց նկատմամբ, որոնք մեղադրվում են «Հեզբոլլահ»-ի զինաթափմանն ուղղված գործողություններին խոչընդոտելու համար։
Տեղեկությունների համաձայն՝ դրանց թվում են Լիբանանի խորհրդարանի անդամներ, Լիբանանում Իրանի դեսպանը և Լիբանանի անվտանգության պաշտոնյաներ, որոնք չարաշահել են իրենց դիրքը կազմակերպությանն օգուտ տալու համար։
««Հեզբոլլահ»-ի շարունակական նվիրվածությունն ահաբեկչությանը և զինաթափվելուց հրաժարվելը խոչընդոտում են Լիբանանի կառավարությանը ապահովել այն խաղաղությունը, կայունությունը և բարգավաճումը, որին արժանի է նրա ժողովուրդը», - ասվում է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի հաղորդագրության մեջ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից