Արբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան այսօր` մայիսի 22-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պաշտոնապես հայտարարել է, որ Իսպանիայի առաջնության վերջին՝ 38-րդ տուրի «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը։
«Հաջորդ մրցաշրջանում ես չեմ աշխատի «Ռեալում»։ Հեռանում եմ մեծ երախտագիտությամբ, քանի որ խաղացողներն ինձ ավելի լավը դարձրին և ստիպեցին վայելել աշխատանքիս ամեն օրը։ Շատ շնորհակալ եմ ակումբին այս հնարավորության համար։ Հուսով եմ՝ մի օր կկարողանամ վերադառնալ»,- նշել է Արբելոան լրագրողների հետ զրույցում։
Հիշեցնենք, որ իսպանացի մասնագետն «արքայական» ակումբը գլխավորել էր 2026 թվականի հունվարին՝ այդ պաշտոնում փոխարինելով Խաբի Ալոնսոյին։ Նրա գլխավորությամբ մադրիդյան թիմն անցկացրել է 21 հանդիպում՝ գրանցելով 13 հաղթանակ, 1 ոչ-ոքի և 7 պարտություն։ Արբելոայի ղեկավարությամբ «սերուցքայինները» ոչ մի տիտղոս չնվաճեցին և Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանն ավարտում են երկրորդ տեղում։
«Ռեալը» կգլխավորի Ժոզե Մոուրինյուն։ Իսկ գործող մարզչական շտաբի համար վերջին հանդիպումը՝ «Ատլետիկի» դեմ, կկայանա մայիսի 23-ին, Երևանի ժամանակով 23:00-ին։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում