Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Քաղաքացիների կողմից շարունակվում են Համայնքային ոստիկանության տարբեր բաժիններ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները, ինչը հետևողականորեն իրականացվող բացատրական աշխատանքի, ինչպես նաև քաղաքացիների իրավագիտակցության արդյունք է։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Ապօրինի պահվող զենք-զինամթերք կամավոր հանձնելու դեպք է գրանցվել Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ։
Ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողել Գավառ քաղաքի կամրջի մերձակայքում։ Նշված վայրում հայտնաբերվել են «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ, ատրճանակ, 2 նռնակ և տարբեր տրամաչափի 193 փամփուշտ։
Ապօրինի պահվող զենք-զինամթերք կամավոր հանձնելու դեպք է գրանցվել նաև Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ։ Քաղաքացին զենք-զինամթերք էր թողել Եղեգնաձոր քաղաքում՝ աղբյուրի հարակից տարածքում գտնվող կիսակառույց տնակի մոտ։ Նշված տարածքում հայտնաբերվել են «ՌԿՊ» տեսակի գնդացիր, «ՏՕԶ» տեսակի ակոսափող հրացան, «Ֆ-1» տեսակի 2 նռնակ՝ պայթուցիչներով, և 30 փամփուշտով լիցքավորված ինքնաձիգի պահունակ։
Ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնվել նաև Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ։ Ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողել Սարալանջի փողոցի հասցեներից մեկի հարակից տարածքում։ Նշված վայրում հայտնաբերվել են որսորդական 3 հրացան, ինքնաձիգ, ատրճանակ, նռնականետ, արկ և տարբեր տրամաչափի փամփուշտներ։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը