Telegram-ը մտադիր է սեփական կրիպտոարժույթը ստեղծել
«Վկոնտակտե»-ի նախկին ղեկավար Պավել Դուրովի ստեղծած Telegram մեսենջերը մտադիր է ստեղծել սեփական բլոկչեյն պլատֆորմը եւ կրիպտոարժույթը: Այս մասին գրում է The TechCrunch պորտալը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին: Պլատֆորմը կստանա Telegram Open Network (TON) անվանումը, իսկ կրիպտոարժույթը կկոչվի Gram, հաղորդում է ՌԲԿ-ն:
TechCrunch-ի հաղորդմամբ՝ սեփական կրիպտոարժույթի թողարկման համար ընկերությունը կանցկացնի ICO (Initial Coin Offering):
Telegram-ը մտադիր է տոկենների նախնական վաճառքով 500 մլն դոլար ներգրավել, այսինքն ամբողջ ICO-ի շրջանակներում ընկերությունը կարող է 3 մլրդ-ից մինչեւ 5 մլրդ ներգրավել, հաղորդում է TechCrunch-ը՝ նշելով, որ թվերը կարող են փոխվել:
Պարբերականը նշում է նաեւ, որ ICO-ն կարող է կրիպտոարժույթի ամենախոշոր վաճառքը դառնալ, ավելի շատ քան Tezos-ը, որը 2017-ի հուլիսին 230 մլն է ներգրավել:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում