Հայկական պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ միջոցառումներին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) խորհրդի, լիագումար նիստերի եւ մշտական հանձնաժողովների աշխատանքներին: Պատվիրակության կազմում են ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Ալեքսեյ Սանդիկովը, Շիրակ Թորոսյանը եւ Գեղամ Նազարյանը:
Մայիսի 21-ին ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը եւ ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը մասնակցել են ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության ու անվտանգության մշտական հանձնաժողովի նիստին, որտեղ քննարկվել են ԱՊՀ մոդելային փաստաթղթերի նախագծեր: Հավանության արժանացած նախագծերում ներառվել են նաեւ հայկական կողմի առաջարկները: Հակոբ Արշակյանը ներկայացրել է ՀՀ ԱԺ օրինաստեղծ գործունեությունում ԱՊՀ ՄԽՎ մոդելային ակտերի կիրարկման փորձը` նշելով, որ դրանք օգտագործվում են` հաշվի առնելով ՀՀ ազգային շահերը, պետական կառավարման համակարգի առանձնահատկությունները եւ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները:
ԱՊՀ ՄԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստին մասնակցել է Շիրակ Թորոսյանը, իսկ ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի նիստին` Ալեքսեյ Սանդիկովը: Պատգամավորը հանդես է եկել երիտասարդության վրա արհեստական բանականության ազդեցությանը վերաբերող զեկույցով:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից