Բնական գազի սակագնի բարձրացման հարց այս պահին չի քննարկվում. ՀԾԿՀ
Այսօր «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված՝ «Գազի գնի բարձրացում է սպասվում. Կառավարությանը փոխանցվել է տեղեկությունը» վերնագրով հոդվածում տեղ գտած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից:
ՀԾԿՀ-ն հայտնում է, որ բնական գազի սակագնի բարձրացման հարց այս պահին չի քննարկվում։
«Միաժամանակ ընդգծում ենք, որ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ ցանկացած որոշման կամ գործընթացի դեպքում Հանձնաժողովը հանրությանը կտեղեկացնի սահմանված կարգով և պաշտոնական հարթակներով։
Կոչ ենք անում առաջնորդվել բացառապես պաշտոնական տեղեկատվությամբ և զերծ մնալ չստուգված տեղեկությունների տարածումից»,- նշում են հանձնաժողովից։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...