«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների կողմից ՔՊ-ի քարոզարշավը խոչընդոտելու գործով մեղադրյալների թիվը հասել է 12-ի
Լոռու մարզում «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների կողմից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի, որի նկատմամբ կիրառվել է տնային կալանք խափանման միջոցը. գործով մեղադրյալների ընդհանուր թիվն այսպիսով հասել է 12-ի։ Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ քրեական վարույթի շրջանակներում կալանավորվել են մեղադրյալներից 6-ը, իսկ 5-ի նկատմամբ կիրառվել էր տնային կալանք։
Մայիսի 16-ին Լոռու մարզի Նորաշեն և Մեծավան բնակավայրերում «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները խոչընդոտել էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավը՝ փակելով նրանց ճանապարհը։ Լոռու մարզում ՔՊ-ի քարոզարշավն այդ օրը ղեկավարում էր արձակուրդում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից