Մերցն առաջարկել է Ուկրաինային տրամադրել ԵՄ «ասոցացված անդամի» հատուկ կարգավիճակ
Կիևի՝ Եվրամիությանը անդամակցությունը արագացնելու պահանջին ի պատասխան՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն առաջարկել է Ուկրաինային տրամադրել ԵՄ «ասոցացված անդամի» հատուկ կարգավիճակ։ ԵՄ ղեկավարությանը ուղղված նամակում, ինչպես հայտնում է dpa լրատվական գործակալություն, Մերցն առաջ է քաշել պատերազմի մեջ գտնվող երկիրը ԵՄ ինստիտուտներին անհապաղ և ավելի սերտորեն ինտեգրելու նախաձեռնություն։
Այնուամենայնիվ, Ուկրաինան սկզբում չի ստանա ԵՄ անդամի բոլոր իրավունքները, այդ թվում՝ քվեարկության իրավունքը, պարզաբանել է dpa-ն։ Գերմանիայի կանցլերի նամակը ուղղված է ԵՄ խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտային, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին և Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսին, որը նախագահում է ԵՄ խորհրդում։
Ֆրիդրիխ Մերցը կարծում է, որ Ուկրաինայի լիակատար անդամակցությունը Եվրամիությանը մոտ ապագայում անիրատեսական է։ Նա նշել է, որ անդամակցության գործընթացը կարճ ժամկետներում ավարտել անհնար է մի շարք անդամ պետություններում «անթիվ խոչընդոտների» և քաղաքականապես բարդ վավերացման ընթացակարգերի պատճառով։
Այնուամենայնիվ, կանցլերը առաջարկել է բանակցել անդամակցության բոլոր հիմնական հարցերի շուրջ՝ «առանց ուշացման»։ Նա ընդգծել է, որ առաջարկվող կարգավիճակը «թեթև անդամակցություն չէ», այլ մի քայլ, որը զգալիորեն դուրս է գալիս գործող Ասոցացման համաձայնագրի շրջանակներից և կարագացնի բանակցային գործընթացը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից