Դանիել Կարվախալը հրաժեշտի ընթրիք է կազմակերպել իր ակումբի համար
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանիել Կարվախալը հրաժեշտի ընթրիք է կազմակերպել իր թիմակիցների և ակումբի աշխատակիցների համար: Միջոցառումը կայացել է այն բանից հետո, երբ մայիսի 18-ին ակումբը պաշտոնապես հայտարարեց պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով Կարվախալի հեռանալու մասին: Ուշագրավ է, որ հրաժեշտի երեկոյին հրավիրված չի եղել թիմի գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան: Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է The Athletic-ի լրագրող Մարիո Կորտեգանան:
Նշենք, որ ավելի վաղ մամուլում բազմիցս լուրեր էին շրջանառվում Կարվախալի և Արբելոայի միջև առկա լարված հարաբերությունների մասին: Դանիել Կարվախալը Մադրիդի «Ռեալի» սան է։ «Արքայական ակումբի» ներկայիս ավագը գլխավոր թիմի կազմում անընդմեջ հանդես էր գալիս 2013 թվականի ամառվանից։
Ընթացիկ մրցաշրջանում իսպանացի ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 22 հանդիպում։ Ընդհանուր առմամբ, նա «Ռեալի» մարզաշապիկով մասնակցել է 450 խաղի՝ դառնալով 14 գոլի հեղինակ:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում