Թիկնիզյանը ճանաչվել է Սերբիայի առաջնության լավագույն ձախ պաշտպան
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը շարունակում է փայլել Սերբիայում։ 26-ամյա ֆուտբոլիստը ճանաչվել է Սերբիայի Սուպերլիգայի 2025/26 մրցաշրջանի լավագույն ձախ պաշտպան՝ ընդգրկվելով առաջնության խորհրդանշական հավաքականում։
Բելգրադում կայացած հանդիսավոր մրցանակաբաշխության ժամանակ, որը կազմակերպվել էր Սուպերլիգայի ակումբների ասոցիացիայի և առաջնության գլխավոր հովանավորի կողմից, ամփոփվել են հոբելյանական՝ 20-րդ մրցաշրջանի արդյունքները։
Հատկանշական է, որ լավագույններին ընտրել են անձամբ առաջնության բոլոր 16 ակումբների ավագներն ու գլխավոր մարզիչները։ Ընդ որում, արդարությունն ապահովելու համար, նրանք իրավունք չեն ունեցել քվեարկել իրենց թիմակիցների կամ սեփական ակումբի ներկայացուցիչների օգտին։
Ավարտված մրցաշրջանում Նաիր Թիկնիզյանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Անմիջապես Սերբիայի առաջնությունում նա մասնակցել է 25 խաղի՝ աչքի ընկնելով 5 ասիստով։ Սուպերլիգայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Ցրվենա Զվեզդայի» հարձակվող Ալեքսանդար Կատային, ով նաև հատուկ մրցանակ է ստացել որպես բարձրագույն խմբի պատմության լավագույն ռմբարկու։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում