Ուկրաինան իրացնում է ինքնապաշտպանության իր իրավունքը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության
Ուկրաինան Ռուսաստանին մեղադրել է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով ուկրաինական դրոննները միտումնավոր Բալթյան երկրներ վերաուղղորդելու համար: Մայիսի 19-ին Էստոնիայում դրոնի հետ կապված նոր միջադեպից հետո՝ Կիևը հերքել է Մոսկվայի պնդումները, որոնց համաձայն Ուկրաինան Բալթյան երկրների օդային տարածքն օգտագործում է ռուսական տարածքին հարվածներ հասցնելու համար:
«Մենք կրկին պնդում ենք, որ ռուսական քարոզչությանը հակառակ՝ ո՛չ Էստոնիան, ո՛չ Լատվիան, ո՛չ Լիտվան, ո՛չ Ֆինլանդիան երբեք թույլտվություն չեն տվել օգտագործելու իրենց օդային տարածքը՝ Ռուսաստանին հարվածել համար: Ավելին՝ Ուկրաինան երբեք նման խնդրանքներ չի ներկայացրել», - հայտարարության մեջ նշել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գեորգի Տիխին:
«Ուկրաինան իրացնում է ինքնապաշտպանության իր իրավունքը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի: Մեր օրինական ռազմական թիրախները գտնվում են Ռուսաստանի տարածքում, և դրանք ոչնչացնելու համար օգտագործում ենք Ռուսաստանի օդային տարածքը»,- հավելել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը:
Կիևը նաև ներողություն է խնդրել Էստոնիայից, Լատվիայից, Լիտվայից և Ֆինլանդիայից՝ մայիսի 19-ի միջադեպի համար և շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին՝ ցուցաբերած «աջակցության և համերաշխության համար»:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Ռուսաստանին է մեղադրել, որ Հյուսիսատլանտյան դաշինքը ստիպված է եղել Էստոնիայի տարածքում խոցել ուկրաինական անօդաչու թռչող սարքը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից