Դրագին կարող է հանդես գալ որպես ԵՄ ներկայացուցիչ Պուտինի հետ բանակցություններում. FT
Եվրամիությունը դիտարկում է քաղաքական գործիչների թեկնածությունները, որոնք կարող են հանդես գալ որպես ԵՄ ներկայացուցիչ Վլադիմիր Պուտինի հետ Ուկրաինայում պատերազմի ավարտի վերաբերյալ հնարավոր բանակցություններում: Այս պաշտոնի համար ամենախոստումնալից թեկնածուն համարվում է Եվրոպական կենտրոնական բանկի նախկին նախագահ և Իտալիայի նախկին վարչապետ Մարիո Դրագին, չորեքշաբթի՝ մայիսի 20-ին, հաղորդել է բրիտանական Financial Times թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Մյուս թեկնածուների թվում են Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը և Ֆինլանդիայի երկու նախագահ՝ Ալեքսանդր Ստուբն ու նրա նախորդը՝ Սաուլի Նիինիստյոն: Financial Times-ի տվյալով՝ ԵՄ արտաքին գործերի նախարարները հաջորդ շաբաթ կհանդիպեն Կիպրոսում՝ այդ հարցը քննարկելու համար:
Թերթի աղբյուրները հայտնում են նաև, որ Ուկրաինան և Միացյալ Նահանգները պաշտպանում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին Եվրամիության ներկայացուցչի մասնակցության գաղափարը: Ըստ FT-ի մի քանի զրուցակցի՝ Վաշինգտոնում հասկանում են, որ Ուկրաինայում ռազմական գործողություններին վերջ դնելու նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի փորձերը «չեն աշխատում»:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից