ԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերը
Եվրախորհրդարանի և ԵՄ խորհրդի բանակցողները մայիսի 20-ի առավոտյան նախնական համաձայնության են եկել չեղարկել ԱՄՆ-ից բոլոր արդյունաբերական ապրանքների ներմուծման համար սահմանված ԵՄ-ի մաքսատուրքերը, ինչպես նաև ամերիկյան ծովամթերքի և գյուղատնտեսական արտադրանքի որոշակի տեսակների համար արտոնյալ մուտք տրամադրել եվրոպական շուկաներ։
Դրանով Եվրամիությունը մոտենում է 2025 թվականի հուլիսին Բրյուսելի և Վաշինգտոնի միջև կնքված գործարքի իր մասի կատարմանը։ Այս քայլը, հավանաբար, թույլ կտա կանխել ԵՄ-ից ապրանքների համար ամերիկյան մաքսատուրքերի բարձրացումը, նշում Է AFP գործակալությունը:
Մամուլի հաղորդագրության համաձայն՝ ամերիկյան արդյունաբերական ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերը վերացնելու որոշումն ուժի մեջ է լինելու մինչև 2029 թվականի վերջը։ Դրա դիմաց ԱՄՆ-ն կպահպանի 15% մաքսատուրքերը եվրոպական արտահանման համար բոլոր ոլորտներում` բացառությամբ պողպատի և ալյումինի, որոնց համար կգործի 50 տոկոս դրույքաչափը։
Միացյալ Նահանգները շարունակում է մնալ Եվրամիության խոշորագույն առևտրային գործընկերը, նրանց տնտեսական հարաբերություններին բաժին է ընկնում համաշխարհային առևտրի գրեթե 30 տոկոսը, ասվում է ԵՄ խորհրդի մամուլի հաղորդագրության մեջ:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից