Առաջարկվում է արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 20-ին առաջին ընթերցմամբ քննարկել է ««Հավատարմագրման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանի տեղեկացմամբ փոփոխության և լրացման անհրաժեշտությունը պայմանավորված է Հավատարմագրման ազգային մարմնի որոշակի գործառույթներում նախատեսվող փոփոխություններով: Նախագծով առաջարկվում է կատարել մի շարք փոփոխություններ և լրացումներ՝ նպատակ ունենալով արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները, ապահովել դրա համապատասխանությունը միջազգային լավագույն փորձին և ընթացիկ կարիքներին:
Ակնկալվում է, որ նախագծի ընդունման արդյուքում կբարելավվի հավատարմագրման ոլորտի կարգավորման հստակությունն ու կիրառելիությունը, կներդրվեն նոր հասկացություններ և մեխանիզմներ, օրինակ՝ համապատասխանության գնահատման սխեմա, տեխնիկական գնահատող: Կսահմանվեն հստակ ընթացակարգեր բողոքարկման, գնահատման, ռեեստրների վարման համար: Կսահմանվեն նաև ընթացակարգեր համապատասխանության գնահատման սխեմաների մասնագիտական վերլուծության համար, կավելանան հավատարմագրման դադարեցման հիմքերը:
Նախագիծն արժանացել է հանձնաժողովի հավանությանը, այն նախատեսվում է քննարկել Ազգային ժողովի՝ մայիսի 26-ին մեկնարկող հերթական նիստերի ընթացքում:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը