Մեկնարկում է Կիբեռլաբորատորիայի սարքավորումների մատակարարման գործընթացը
Մայիսի 19-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին։ Բարձր գնահատելով ձևավորված սերտ համագործակցությունը՝ Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ ժամանակի ընթացքում այն վերաճել է ամուր բարեկամական հարաբերությունների և արձանագրել շոշափելի արդյունքներ։
Քննարկվել են առանցքային մի շարք հարցեր։ Մասնավորապես՝ կողմերն անդրադարձել են կիբեռլաբորատորիայի ստեղծման ընթացքին և արձանագրել, որ առաջիկա օրերին կմեկնարկի լաբորատորիայի տեխնիկական հագեցման և սարքավորումների մատակարարման գործընթացը։
Անդրադարձ է կատարվել նաև Քրեական ոստիկանության կարողությունների զարգացմանը, մարդկային ռեսուրսների կառավարման արդյունավետ մեխանիզմների ներդրմանը և կրթական համակարգի կատարելագործմանը վերաբերող հարցերի։
Այդ համատեքստում կարևորվել է ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի ICITAP ծրագրի շրջանակում իրականացվող համագործակցությունը, որի շրջանակում իրականացվում են մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումներ։
Կրթական ոլորտի զարգացման վերաբերյալ քննարկումների ընթացքում, ի թիվս ոստիկանների և փրկարարների կարողությունների ու հմտությունների զարգացմանն ուղղված ծրագրերի, առանձնահատուկ կարևորվել են նաև սահմանապահների կարողությունների զարգացմանը նպաստող ծրագրերի իրականացումը։
Քննարկվել են նաև Փրկարար ծառայության ենթակառուցվածքների բարելավմանն առնչվող հարցեր։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել Եղեգնաձորի և Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատների, ինչպես նաև Սևանի ջրափրկարարական ջոկատի շինարարական և վերազինման աշխատանքների ընթացքին։
Կողմերը վերահաստատել են արդյունավետ գործընկերությունն ընդլայնելու պատրաստակամությունը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը