Ուշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնը
Միլանի «Ինտերը» սոցիալական ցանցերի իր պաշտոնական էջերում հատուկ հրապարակում է կատարել՝ անդրադառնալով թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
Իտալական ակումբի մամուլի ծառայությունը տեսանյութ է ներկայացրել, որտեղ պատկերված է հայ ֆուտբոլիստի մուտքը խաղադաշտ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում նվաճած չեմպիոնական տիտղոսի տոնակատարության ժամանակ:
Հրապարակման մեջ ուշագրավ է այն փաստը, որ միլանյան ակումբը տեսանյութին կից գրառումը կատարել է հայերենով:
Պաշտոնական էջում մասնավորապես նշված է. «Ուշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնը: Հետևեք մեզ հայկական բովանդակության համար»:
Իտալիայի առաջնության 37-րդ տուրում չեմպիոնությունն արդեն ապահոված «Ինտերը» ոչ-ոքի էր խաղացել «Վերոնայի» հետ, իսկ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել Մխիթարյանը:
Խաղից հետո հայ կիսապաշտպանը նշել էր, որ դեռ խաղալու քաղց ունի, և հունիսին սպառվող պայմանագրի ֆոնին իր ապագան առաջիկա օրերին կքննարկի ակումբի ղեկավարության հետ:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը