Ամեն ինչ լավ է լինելու. Լիտվայի ԱԳ նախարարի՝ հայերեն տեսաուղերձը
Հայաստանն ու Լիտվան այսօրվանից ռազմավարական գործընկերներ են: Փաստաթուղթը Երևանում ստորագրել են արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Կեստուտիս Բուդրիսը: Միրզոյանի ձևակերպմամբ՝ այս ձևաչափը առավել համապարփակ գործակցության հնարավորություն կտա:
«Ուրախ եմ ողջունել իմ գործընկեր և բարեկամ Կեստուտիս Բուդրիսին Հայաստանում, և նրա հետ բարձրացնել մեր հարաբերությունները նոր՝ ռազմավարական գործընկերության մակարդակի»,- ասել է Միրզոյանը:
Լիտվայի արտգործնախարար Կեստուտիս Բուդրիսը Երևանից հրապարակած տեսաուղերձում հայտարարել է, որ Հայաստանի և Լիտվայի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության հռչակագիր, որը միտված է քաղաքական ու տնտեսական համագործակցության ընդլայնմանը և աջակցում է Հայաստանի եվրաինտեգրման ճանապարհին։
«Բարև Երևանից: Այսօր իմ գործընկեր, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ նշում ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 35-ամյակը: Այսօր ստորագրել ենք նաև ռազմավարական գործընկերության հռչակագիր, որը նախանշում է քաղաքական և տնտեսական գործակցության լայն շրջանակ, ինչպես նաև ընդգծում է մեր աջակցությունը Հայաստանին՝ ԵՄ-ի հետ կապերի ամրապնդման և նրա եվրաինտեգրման ճանապարհին: Ամեն ինչ լավ է լինելու»,- ասել է նա:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը